Արմինֆո.ԱԱԾ-ն չպետք է միաջանտի ՀԱԵ շուրջ գործընթացներին, համենայն դեպս` այս փուլում: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա ասելով, եկեղեցին այնքան ուժ եւ իմաստություն ունի, որ ինքնուրույն կկարողանա սեփական խնդիրները լուծել: Համենայն դեպս, Վանեցյանի ասելով, այդ մասին իրեն հավաստիացրել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Հենց որ անհրաժեշտություն ծագի, մենք կհայտնվենք՚, - հայտարարել է Վանեցյանը:
Հավելենք, որ Էջմիածնում բախում էր տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների և Գարեգին Բ-ի կողմնակիցների միջև, որոնք շաժրման ցուցարարների վրա հավկիթներ էին նետել: