Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա հավաստմամբ, պաշտոնական Երևանը կշարունակի խաղաղ գործընթացը` ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության։ «Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը», – գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին հակամարտության կարգավորման առնչությամբ լավատեսություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ «Ինտերֆաքս-Ադրբեջանի՚` Ալիևը հայտարարել է, թե ստեղծվել են բարենպաստ պայմաններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք նման հայտարարության հիմք են տալիս՚, - ընդգծել էր Ադրբեջանի նախագահը: