Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը: Այդ մասին դատարանի նիստից հետո լրագրողներին հայտնել է Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել <սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու>, <առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու> և <հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու> հոդվածներով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: