Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Այդ մասին դեկտեմբերի 14-ին Մինսկում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով, միջազգային միջնորդները անցած տարիներին ոչինչ չեն արել իրավիճակի իրական կարգավորման համար: <Մինսկի խումբը ոչինչ չի արել այս տասնամյակների ընթացքում և չի անի, քանի դեռ նախագահները /Հայաստանի և Ադրբեջանի-խմբ./ չնստեն ու չասեն. <Եկեք խնդիրը լուծենք՝ ի շահ մարդկանց>,- հայտարարել է Լուկաշենկոն: