Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը հանդես գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակման դեմ։
<Ամոթ է, որ չենք կարողանում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային ընտրել>,- Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է նախագահը, ում խոսքերը մեջ է բնրում Ինտերֆակսը: Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, քանի որ հենց նրանք են կազմակերպությունը <ներքաշել> իրենց ներքաղաքական խնդիրների մեջ։
<Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղարին, երիտասարդ գեներալին։ Պայծառ երիտասարդ է, շտաբային աշխատանքի մեծ փորձով։ Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները գիտեն։ Ես այդ քայլին գնում եմ, որպեսզի ցույց տամ ՀԱՊԿ կարևոր նշանակությունըե>,-ընդգծել է է Լուկաշենկոն։
Ըստ որում, նա հիշեցրել է որ առաջարկել է, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհուրդի քարտուղար Զասն այցելի կազմակերպության անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ <Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել... Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսեք նրա հետ։ Հնարավոր է նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած այլ հայ։ Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից։ Մենք ձեր մարդն ենք>,- ասել է Լուկաշենկոն: