Արմինֆո.Մոսկվան կշարունակի աջակցությունը Ղարաբաղի շուրջ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախրար Սերգեյ Լավրովը` նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ցանկանում ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությանը՚, - ընդգծել է Լավրովը: