Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել, հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուրսուկթան Նարզարբաևի այն հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն տնետսական խորհրդի նիստի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է հօգուտ Բելառուսի:
Ինչպես հայտարարել է Եղոյանը, հարցը պետք է լուծվի ՀԱՊԿ շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում` կոնսենսուսի միջոցով: «Վերահաստատում եմ ասածս. դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել՚, - ասել է Եղոյանը, ով ավելի վաղ հերքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համանման հայտարարությունը: