Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի անվտանգության խորhրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում նրան աջակցելու մասին, հայտնում է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
<Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել պաշտպանել Ձեր թեկնածությունը, որն առաջարկել է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք Ձեր հանդիպումները կազմակերպության անդամ երկրների ղեկավերների հետ։ Արդեն եղել եք Բիշքեկում։ Համոզված եմ, որ Ձեր հանդիպումներ լավ են անցել>,-ասել է Ղազախստանի նախագահը։
Նազարբաևը գտնում է, որ Զասն ունի անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ այդ պաշտոնում աշխատելու համար։ «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք։ Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, Անվտանգության խորհրդում։ Ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների։ Մենք կպաշտպանենք Ձեզ>,-ասել է նա։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը գործնականում լուծված է: Սակայն, այդ հայտարարությունը հերքել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ նիստ չի եղել, և դրանով ամեն բան ասված է: