Արմինֆո.: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայասատանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար: Նա իր մեղքը չի ընդունում: Ավելի վաղ նա կալանավորվել էր, սակայն ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց: Այս անգամ դատարանը չի համաձայնել խափանման նման միջոցի, չանած այն հանգամանքին, որ Ղազարյանը պատրաստակամություն էր հայտնել «պետությանը նվիրաբերել՚ 6 մլն դոլար, որը գտնվում է իր հաշիվներում, ինչպես նաև հայտնաբերվել է իրեն պատկանող տարածքներում, որոնք Ղազարյանի պնդմամբ, պատկանում են իր բարեկամին և ունեն օրինական ծագում, ինչն ինքն ապացուցել է քննությանը ներկայացված փաստերի հիման վրա: