Արմինֆո.Ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբեիր 13-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ ոլորտի հարկման նոր կարգի: Նրանց ասելով, նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել հունիսի 1-ին, սակայն իրենք իրազեկված չեն եղել, ինչի առնչությամբ խոշոր գումարներով տուգանվել են:
Ինչպես լրագրղներին պարզաբանել են ցուցարարները, նոր կարգի համաձայն, 2-րդ մեքենայի վաճառքի դեպքում նվիրվատվություն ձևակերպելիս իրենցից 20 տոկոս հարկ է գանձվում:
ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանն, իր հերթին, հետաքրքվել է. «Նվիրատվություն եք ձևակերպում, որպեսզի հարկեր չվճարե՞ք՚: Նա ընդգծել է, որ ավտոմեքենաների ներկրումն ու իրացումը բիզնես է և, ինչպես բիզնեսի ցանկացած տեսակ, պետք է հարկման ենթարկվի: «Եղեք ազնիվ: Մենք չենք կարող աչք փակել՚, - հայտարարել է Դավիթ Անանյանը` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հարկային մարմին ներկայացնել հարցի լուծման իրենց տեսլականը: