Արմինֆո. Անցած խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի նորագույն պատմության մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին արդարադատության բարեփոխումներին նվիրված սեմինարի ժամանակ:
«Ես ընտրություններից առաջ էլ կանխատեսում էի, որ դրանք լինելու են լավագույնը Հայաստանի նորագույն պատմության մեջ, և ուրախ եմ, որ չեմ սխալվել իմ կանխատեսումներում՚, - նշել է նա: