Արմինֆո. Այսօր Հայաստանի առջեւ ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, եւ երկիրը բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի: Այդ մասին ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը` Deutch Wele-ում հրապարակված հարցազրույցում:
Նրա ասելով, նոր կառավարության ղեկավարին շատ ծանր աշխատանք է սպասում: «Բայց մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ նրա ձախողումը կլինի իրական աղետ հայ ժողովրդի համար, որը նրան մեծ մանդատ է տվել եւ ունի մեծ ակնկալիքներ: Նա տնտեսական բարեփոխումների փորձ չունի, բայց կարող է իր շուրջ համախմբել մասնագետների, եւ մենք կունենանք հնարավորություն՚, - հայտարարել է Վարդանյանը, հավելելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ապրանքների հիմնական շուկան, որոնք եվրոպական շուկայում անմրցունակ կլինեն: