Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը քննելիս վերջինիս ինքնազգացողությունը վատացել է:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Գրիգորյանի համար շտապ օգնություն է կանչվել: Դատարանի նիստը ընդմիջվել է: Նշենք, որ նիստն ընթանում է դռնփակ:
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:
Հիշեցնենք, օգոստոսի 22-ին Գրիգորյանը հիվանդանոց էր տեղափոխվել՝ առողջության վատթարացման պատճառով: Գրիգորյանի պաշտպանները նշում են, որ նա տառապում է ավելի քան 16 հիվանդությունով, այդ թվում`շաքարախտով և քաղցկեղով: