Արմինֆո. Հայաստանն ամանորյա տոներին ռուսաստանցիների ուղևորությունների առաջնահերթ ուղղությունների թվում է: Այդ են վկայում «տուտու.ռու՚ մասնագետների անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն, ռուսաստանցիները տոնական օրերի համար առավել քանակությամբ ավիատոմսեր են ամրագրել Ուզզբեկստանի, Հայաստանի և Չեխիայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «ՏուրՍտատ՚ վերլուծական գործակալությունը, 2018 թվականի առաջին 9 ամիսներին դեպի Հայաստան ռուսաստանցիների տուրիստական ուղևորությունների թիվն աճել է 17 տոկոսով` մինչև 327 հազար, և Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախասիրած երկրների «թոփ-25՚-ում: