Արմինֆո. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Վրաստանի նախագահը խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը որապել է «տպավորիչ քայլ պետության զարգացման գործում՚։
Գեորգի Մարգվելաշվիլին համոզմունք է հայտնել, որ ընտրության արդյունքը դրական կազդի Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա։ Վրաստանի նախագահը Փաշինյանին հաջողություն է մաղթել հանրապետությունում բարեփոխումներ անցկացնելու հարցում և հույս հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամական հարաբերություններն ավելի կխորանան։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկու երկրների զարգացման գործում Վրաստանի նախագահի անձնական ներդրման համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ է գնահատում Վրաստանին` որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։