Արմինֆո. Թարմացված ՀՀԿ-ն կշարունակի իր ծանրակշիռ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում ուղիղ եթերում:
Նա նշել է, թե շուրջ 60 հազար քաղաքացի իր ձայնը տվել է «մտահոգություններ բարձրաձայնող, ինտելեկտուալ ունակություններ ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, թիմին, որն ունի արժեքներ, որն ունի հավատամք, որին անդավաճան մնաց՚: Շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացիներին` Աշոտյանը հայտարարել է, որ քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ ամբիոնով կամ դահլիճով:
Խոսելով արտախորհրդարանական ՀՀԿ անելիքների մասին` Աշոտյանը նշել է, որ իրենց կուսակցությունը «մնալու է քաղաքական Օլիմպոսում, լինելով ազգային, պահպանողական, ինտելեկտուալ քաղաքական ուժ՚:
Նա հաջողություն է մաղթել նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին: