Արմինֆո.Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, սակայն` առանց Լեռնային Ղարաբաղին առնչվող նախապայմանի:
Ըստ ՏԱՍՍ-ի` այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` նախօրեին օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին Հայաստան` լուսաբանելու խորհրդարանի արտահերթ ընտրությունները: Նիկոլ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կդրսևորի նույնպիսի դիրքորոշում:
2018 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման անհնարինության մասին` քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: Նա նաև ընդգծել էր, թե Հայաստանը չպետք է ակնկալի Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և խոչընդոտում է 1 մլն ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենի հողեր՚: