Արմինֆո.ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում: Այդ մասին ասվում ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՚:
«Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականը, որի համաձայն, Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին, եւ թեկնածուները կարող էին ազատ քարոզչություն վարել՚, - ասվում է հայտարարությունում:
Պետդեպարտամենտի հայտարարությունում նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ նախնական գնահատականին, համաձայն որի, ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն աջակցություն, եւ քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանված էին: