Արմինֆո. ԵԱՀԿ երկրները պետք է աշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վեսթ Միտչելը, Միլանում ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
«Հարավային Կովկասում մենք պետք է շարունակենք աշխատել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները, իր հերթին, կշարունակի աջակցել ԵԱՀԿ-ին և անվտանգության նկատմամբ նրա համապարփակ մոտեցմանը: