Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ <գաղտնալսման> երկրորդ մասին հրապարակումից հետո՝ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է Փաշինյանին հրավիրել հարցաքննության: Այդ մասին Շահնազարյանը հայտարարել է դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ, հիշեցրել է Շահնազարյանը, այն բանից հետո, երբ հրապարակվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը, ՀՀ Գլխավոր դատախազությունը հեռախոսազրույցի գաղտնիության խախտման, ձայնագրման և հրապարակման փաստով քրեական գործ էր հարուցել, ինչի շրջանակներում նրանք հրավիրվել են հարցաքննության: Նույնը, ինչպես գտնում է պատգամավորի թեկնածուն, դատախազությունը պետք է անի վարչապետի պաշտոնակատարի առնչությամբ>,- հայտարարել է Շահնազարյանը: Ըստ որում, նա Նիկոլ Փաշինյանին կոչ է արել գաղտնալսման հեղինակներին փնտրել իր շրջապատում:
Ավելին, ինչպես ընդգծել է Դավիթ Շահնազարյանը, ինքը բազմիցս հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին հանրապետությունում տեղի է ունեցել պետական հեղաշրջում և սահմանադրական կարգի բռնի տապալում:
Հիշեցնենք, որ Շահնազարյանը նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ասուլիսների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն իրականացնում է <իշխանություն՝ Արցախի փոխարեն> ծրագիր, և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակից Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ մայիսին տեղի ունեցած հեղափոխուըթյունն ավելի կարևոր էր արցախյան ազատամարտից, պետք է դիտարկել այդ քաղաքականության համատեքստում: