Արմինֆո. Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով հանդես չի եկել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, դրանով իսկ, ըստ էության, հերքելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման պատճառների մասին:
Արման Եղոյանն ընդգծել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես նախկինում ներկայացրել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը չի առաջարկել
ներկայիս իրավիճակի պատճառով գագաթնաժողովը չանցկացնել, որից հետո աշխատանքային կարգով կայացնել որոշում: Փաշինյանը նշել էր, որ ինքը համաձայնվել էր, քանի որ կարծում է, որ ավելի ճիշտ է նման հարցերը լուծել աշխատանքային կարգով:
Նշենք, որ Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել հայկական կողմի խնդրանքով, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները: