Արմինֆո.ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների խումբը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին է ասվում ԱՊՀ ՄԽՎ հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն, դիտորդների խումբը ձևավորվել է Հայաստանի խորհրդարանի հրավերով: Այն կգլխավորի Ղրղզստանի Ժողովրդավարական Խորհրդի փոխնախագահ Միրլան Բակիրովը: ԱՊՀ ՄԽՎ-ից հավատարմագրված են 23 միջազգային դիտորդներ, որոնք ներկայացնում են Վեհաժողովի վեց անդամ պետություններին (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, ՌԴ, Տաջիկստան): Դրանց թվում են պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության աշխատակիցներ և Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի և ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքի պահպանման փորձագետներ:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 11 քաղաքական ուժեր: