Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվել է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին լիարժեք մասնակցելու նպատակով: