Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին բավարարել է «Հ2՚ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանն «ապօրինի» է համարել դատարանի որոշումը, որը մտադիր է բողոքարկել Վերաքննիչ դատարում: Մայրապետյանի փաստաբանները հնայտարարում են, որ իրենց պաշտպանյալւ տտառապում է հիվանդությամբ որն անհամատեղելի է կալանքի հետ:
Հիշեցնենք, որն Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին. Նրանք մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով` կաշառք ստանալուն օժանդակելու համար: Սամվել Մայրապետյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից: Մայրապետյանը գործունեություն է ծավալում էլիտար շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում «Հ2՚ հեռուստաընկերությունը: