Արմինֆո.2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանիե կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազությունը, օրենքի կոպիտ խախտելով, հայտնել էր, որ վերը նշված հաղորդումը հանցագործության մասին քննարկման ենթակա չէ, իսկ ՀՀ ՀՔԾ-ն ընդհանրապես չէր արձագանքել:
2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցումը մերժելը, բողոքարկվել է դատարան: Քրեական գործ հարուցելու առիթը և հիմքերը հետևյալն են. 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2013 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կեղծում: 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2018 թվականի մարտի 2-ին անօրինական մարմնի կողմից անօրինական կարգով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելը: 2018 թվականի ապրիլի 17-ին անօրինական մարմնի կողմից Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը:
2018 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` Ավան նստավայրում (հասցե` Երևան, Գյուլիքևխյան 20, նախագահող դատավոր` Արմեն Վարդապետյան) տեղի է ունենալու «Երկիր Ծիրանիե կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: