Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության վերաբերյալ դատական նիստ կշարունակվի վաղը:
Մինչ այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է դատավոր Ռուբեն Մխիթարյանի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը:
Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քոչարյանի համար պահանջել է կալանք: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ: Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: