Արմինֆո.Ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը, հայտարարելով, որ ինքը պատրաստ է պետությանը նվիրաբերել 330 հա տարածք ունեցող «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը, որտեղ գտնվող շենքերի և շինությունների ընդհանուր տարածքը կազմում է 5445 քմ:
Մանվել Գրիգորյանի կողմից ներկայացվող գույքի շուկայական արժեքը կազմում է 5.84 մլրդ դրամ կամ ավելի քան 10.5 մլն դոլար: Այս մասին հայտարարվել է Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, Գրիգորյանի շահերի պաշտպանն այդ հարցով արդեն դիմել է կառավարությանը: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ պետությունը չի արձագանքել այդ առաջարկին, քանի որ չգիտի, թե հասարակությունն ինչպես կարձագանքի դրան: «Իհարկե, մենք կարող ենք վերադարձնել կողոպուտը ուժով, բայց դա սխալ է, դա ռեկետ կլինի, մենք պետք է հետևենք օրենքին», - վստահեցրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է գեներալ Մանվել Գրիգորյանին: Հետաքննությունը շարունակվում է: