Արմինֆո. Արցախում արձագանքել են Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանրապետության նախագահների որդիները բանակում չեն ծառայել:
Ինչպես հայտարարել է Սրցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին պարտադիր զինվորական ծառայություն է Պաշտպանության բանակում: «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է բանակում, ծառայել են նաեւ պաշտպանության նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների որդիները: Անհասկանալի է, թե ում է նկատի ունեցել Փաշինյանն իր հայտարարությունում: Կարծում եմ, որ նա պետք է պարզաբանի իր խոսքերը», - հայտարարել է Բաբայանը:
Հավելենք, որ նախօրեին Ալավերդիում, անդրադառնալով Ղարաբաղի հարցում փոխզիջումային դիրքորոշման առնչությամբ իրեն հասցեագրված մեղադրանքին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել էր, որ իր որդին ծառայում է Արցախում: Նա նաև հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: «Նույնիսկ Արցախի նախագահների որդիներն այնտեղ չեն ծառայել, և, ընդհանրապես, նրանք չեն ծառայել բանակում՚, - հավաստիացրել էր Փաշինյանը: