Արմինֆո. Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը լավ օրինակ է մյուս երկրների համար: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` խոշտանգումների կանխարգելման հարցերին նվիրված համաժողովում: Նրա ասելով, օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում հզորանում է եւ մեծ ազդեցություն ունի մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Միաժամանակ, ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ նոր Հայաստանը պետք է ավելի լրջորեն զբաղվի մարդու իրավունքներով, քանզի դրանք վերաբերում են հասարակության իրական ներկայացուցիչներին: «ԵՄ-ն պատրաստ է շարունակել հայկական կողմի հետ փոխգործակցությունն այդ հարցի շուրջ՚, - ասել է Սվիտալսկին: Նա նաև կարևորել է բոլոր գործերի բացահայտման կարեւորությունը, այդ թվում մարտի 1-ի գործինը:
Հավելենք, որ ՄԻՊ գրասենյակի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների պատվիրակություններ: Միջոցառման նպատակը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմում Հայաստանի ձեռքբերումները ներկայացնելն էր: