Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել նոր մակարդակի` ինչպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափում, այնպես էլ երկկողմ մակարդակում: Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի ցուցակը գխավորող Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում առկա իրավիճակին` նա հայտարարել է, որ կազմակերպությունում ընթացող բուռն քննարկումների էությունը անդամ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հստակեցումն է: Օրինակ, Փաշինյանի համար այնքան էլ հասկանալի և ընդունելի չէ, թե ինչու մեր դաշնակիցները զենք են վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին, ինչը նա համարում է լուրջ մարտահրավեր և մտադիր է ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկել այդ թեման ուղիղ և հստակ` մեր անելիքն իմանալու համար: «Որպեսզի իմանանք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում վրա` ոչ՚, - հայտարարել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն, այդուհանդերձ, հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանությունն, ընդհանուր առմամբ, պետք է հանգեցվի այն բանին, որ հույս կարելի է դնել միայն ինքդ քեզ վրա, իսկ դրա համար հարկավոր է ամրապնդել պետությունը: