Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արթիկ քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում խիստ արձագանքել <Սասնա ծռեր> կուսակցության ներկայացուցիչների հայտարարությանը, որ Հայաստանում մեկուկես տարուց պետք է նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
<Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ>,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոչ ոք չպետք է դաշինքի ներկայացուցիչների ժպիտներն ու քաղաքավարիությունը որպես թուլություն ընկալի: < Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի>,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատրը:
<Հաջորդ խորհրդարանը կլինի լեգիտիմ, և կգործի այնքան ժամանակ, որքան օրենքը կպահանջի, եթե Հայասանի բնակիչներն այլ կերպ չորոշեն>,- ընդգծել է Փաշինյանը: Նշենք, որ <Սասնա ծռեր> կուսակցության ղեկավարությունը գտնում է, որ առաջիկա երկու տարին Հայաստանի համար անցումային են, ինչից հետո հանրապետությունում պետք է անցկացվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություներ: