Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը տարբեր անդամ երկրներում տարբեր կերպ է ընկալվում: Այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
<Եթե Հայաստանի համար ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն ինտրիգ է, Բելառուսը որևէ ինտրիգ չի տեսնում դրանում: Իսկ Ռուսաստանը միանգամայն հանգիստ է վերաբերում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ կրքերին>,- պարզաբանել է փորձագետը:
Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը նա համարել է Հայաստանի որոշ քաղաքական գործիչների սխալը: <Բայց, կարծում եմ, որևէ սարսափելի բան դրանում չկա, և համոզված եմ, որ ինչպիսին էլ լինի իրավիճակից ելքը, դա չի անդրադառնա Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա>,- ամփոփել է Լեպյոխինը:
Նշենք, որ Հայաստանը հետ էր կանչել Յուրի խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, քանի որ նա որպես մեղադրյալ էր անցնում 2008 թ. մարտի 1-ի գործով: Բելառուսը Ղազախստանի աջակցությամբ ձգտում է վաղաժամկետ զբաղեցնել կազմակերպությունում նախագահողի պաշտոնը, ինչին հակառակվում է Հայաստանը, որը ցանկանում է ավարտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունների ժամկետը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հարցը կվճռվի դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: