Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Կառավարող «Իմ քայլը՚ դաշինքն իր քարոզարշավն սկսել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքից: Դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, քաղաքի բնակիչներին հայտարարել է, որ վարչապետ կլինի միայն ժողովրդի համապատասխան որոշման առկայության դեպքում և կպաշտոնավարի ճիշտ այնքան ժամանակ, որքան իրեն վստահի ժողովուրդը: Նա ընդգծել է, որ ժողովրդին վերադարձրել է ընտրելու իրավունքը: «Նախկինում դուք քվեարկում էիք մեկի օգտին, սակայն ընտրվում էր ուրիշը, հենց այդ պատճառով Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև խոստացել է 2019 թվականին «տնտեսական հրաշք՚: «Եթե ամեն ինչ լավ ընթանա, 2019 թվականին սպասվում է կտրուկ տնտեսական աճ, կփոխվի տնտեսության կառուցվածքը՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ օրերս իր մոտ եկել է շատ խոշոր գործարար և ասել, որ ցանկանում է Հայաստանում գործարան կառուցել, ընդ որում, այդ որոշումը կայացրել է հեղափոխությունից հետո: Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ ընտրություններից հետո տեղի կունենան բարեփոխումներ, որոնք կթխանեն միկրոձեռնակատիրությունը, այն լիովին կազատվի հարկերից: «Ի տարբերություն նախորդ իշխանությունների` մենք կվարենք բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականություն՚, - հայտարարել է նա:
Ի դեպ, այս քարոզարշավի ընթացքում նկատվում է եկեղեցիներ այցելելու և քարոզարշավի հաջող մեկնարկի համար օրհնություն ստանալու նոր միտում. այդպիսի կոչով հանդես է եկել ՀԱԵ-ն: Մասնավորապես, Էջմիածին այցելությամբ է քարոզարշավը սկսում «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ կուսակցությունը, որն այնուհետև քարոզարշավը կշարունակի Արմավիրի մարզում: Նախօրեին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնություն է ստացել «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը: Իսկ այսօր կուսակցության անդամներն առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ սկսել են քարոզարշավը Սյունիքի մարզից` ծաղիկներ դնելով ՀՄՊ և Ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշահամալիրում: Այնուհետև կուսակցության առաջնորդը ելույթ է ունեցել Ագարակի բնակիչների առջև, որոնց հետ քննարկել է նրանց հուզող հարցերը: Նա ընդգծել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն պատմական, քանի որ դրանց արդյունքի շնորհիվ երկիրը վերջնականապես կհաղթահարի այն ճգնաժամային իրավիճակը, որում եղել է տարիներ շարունակ: «Հայաստանում կսկսվեն շինարարական, համակարգի ձևավորման և մեր քաղաքացիների կյանքի բարելավման գործընթացներ՚, - հավաստիացրել է Մարուքյանը:
Նախօրեին ՀՀԿ-ն մատաղի մատուցման արարողություն է իրականացրել Մուղնիի եկեղեցում, իսկ այսօր քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսուվ: Երեկոյան, ավանդույթի համաձայն, ճոխ փակ ճաշկերույթ տեղի կունենա «Դվին՚ հյուրանոցում:
ՕԵԿ-ը քարոզարշավն սկսել է իր գրասենյակում: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հանրապետությունը ճգնաժամից հանելու ծրագիր` բաղկացած 50 քայլից, մասնավորապես, աշխատավարձերի և նպաստների բարձրացում, հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազեցում, հարկերի նվազեցում, անցում ԶՈՒ պայմանագրային ծառայության, առողջապահության ոլորտի ընդհանուր ապահովագրության համակարգի ստեղծում: Նա նաև քննադատության է ենթարկել կառավարությանը, որն անցած ամիսներին այդպես էլ երկի զարգացման ծրագիր չի ներկայացրել:
«Մենք՚ դաշինքը («Հանրապետություն՚ և «Ազատ դեմոկրատներ՚ կուսակցություններ) քարոզարշավն սկսում է Տավուշի մարզից:
«Սասնա Ծռեր՚ կուսակցության նախընտրական քարոզարշավը մակնարկել է Ազգային ժողովի շենքի մոտ հանրահավաքով:
ԲՀԿ դիրքրոոշումը մամուլի ասուլիսում ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ, կուսակցության համամասնականն ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Միքայել Մելքումյանը: Նրա ասելով, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները պետք չէ հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը: «Այսինքն, երբ ասում ենք բարձրացրեք կենսաթոշակներն ու աշխատավարձերը, պետք չէ ընդսմին հայտարարել, թե, իբր, ցույց տվեք այդ միջոցները բյուջեում: Այդ գումարները հարկավոր է գտնել, և մենք գիտենք` որտեղ՚, - ասել է նա: ԲՀԿ ներկայացուցչի համոզմամբ, քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսականը, և պետք է լինի ոչ թե 3-4 տոկոս, այլ երկնիշ տնտեսական աճ: Նրա ասելով, Հայաստանի տնտեսությունում պետք է իրականացվի տարեկան 2-3 մլրդ դոլարի ներդրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ճեղքման մասին: Մելքումյանը նաև համոզված է, որ երկրում չի լինի տնտեսական հեղափոխություն, եթե տնտեսությունը չհասցնենք նոր տեխնոլոգիական մակարդակի: Մնացած 3 քաղաքական ուժերի քարոզարշավի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: