Արմինֆո.Երևանում տեղի է ունենում երկրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթը:
Երթն սկսվեց Նոր Նորքի վարչական շրջանի 6-րդ միկրոշրջանից: Այնուհետև Փաշինյանի գլխավորած երթը Գայի պողոտայով շարժվեց դեպի Ավան վարչական շրջան, որտեղից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և քաղաքի կենտրոնով`դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:
Երթին մասնակցում են մի քանի հազար քաղաքացիներ և կառավարության անդամներ: Քաղաքացիները գալիս են Հայաստանի և «Իմ քայլը» դաշինքի դրոշներով: