Արմինֆո. Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է խոսքի և հավաքների ազատության ապահովման առումով բարձր ցուցանիշների հասնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպացի դիվանագետը հույս է հայտնել, որ նախընտրական արշավի ընթացքում երկրի իշխանություններին կհաջողվի նվազագույնի հասցնել ատելությունը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասաբար ազդում քաղաքական մշակութի վրա: <Հուսով ենք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում կհաջողվի ապահովել ժողովրդավարության բարձր չափանիշ>,- հայտարարել է Սվիտալսկին:
Նրա կարծիքով, հեղափոխությունից հետո մարդիկ Հայաստանում ավելի ազատ են դարձել, և դրանում մեծ նշանակություն ունեն ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը: <ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԶԼՄ-ների համար նոր միջավայրի ստեղծմանը, որը կապահովի ազատ աշխատանք>,- ամփոփել է դիվանագետը: