Արմինֆո.«GALLUP International association»-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով, ԱԺ կանցնի ընդամենը երկու ուժ` կառավարող «Իմ քայլը» դաշինքը` 68.3% եւ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 6.7%: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 1111 մարդ մայրաքաղաքից եւ մարզերից: Շեղումը կազմում է 3%: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17-21-ը:
Ընտրություններին մասնակցող մնացած 9 քաղաքական ուժերը ստացել են ձայների 1%-ից պակաս կամ ավել: Այսպես. ՀՀԿ-ն ստացել է 1,5 %, որին ոչ մեծ տրաբերությամբ հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 1,2 %, այնուհետեւ գալիս են ՀՅԴ-ն` 1 %, «Սասնա Ծռեր» կուսակցությունը` 0.9 %, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ՚ կուսակցությունը` 0,3%, «Մենք» դաշինքը («Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ»)` 0.3%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0.2%, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.1%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0%: 12.7% -ը հրաժարվել է պատասխանել հարցին, 6.7%-ը դժվարանում է պատասխանել:
Հարցման մասնակիցների 70.9%-ը, միանշանակ, մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին, 15.5%-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի, 8.95%-ը հաստատ չի մասնակցելու, 2,9% -ը, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է, իսկ 1,8% -ը դժվարացել է պատասխանել:
Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական ուժերից որին են առավելապես վստահում, հարցվածների 52.7%-ը նշել է «Իմ քայլը» դաշինքը: Երկրորդը `«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որին լիովին վստահում է հարցման մասնակիցների 17.6%-ը, մասամբ վստահում է 49.1%-ը: Իսկ ահա «հակավարկանիշ» անվանակարգում առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որին ծայրահեղ բացասական է վերաբերվում հարցման ամսնակիցների 66.3%-ը, իսկ ավելի շուտ բացասական`16.5%-ը, և ընդամենը 2.9%-ն է միանշանակ վստահում ՀՀԿ-ին, իսկ 16.5%-ը ավելի շուտ վստահում է: «Հակավարկանիշ՚ ունեցող հաջորդ կուսակցությունն ՕԵԿ-ն է, որի նկատմամբ չափազանց բացասական վեբերմունք է արտահայտել հարվածների 44.7%-ը, բավականին բացասական` 20.3%-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են համակրում այս կամ այն կուսակցությանը, մասնակիցների 32%-ը նշել է առաջնորդին, 24.9%-ը` գաղափարախոսությունը, 15.5% -ը` այլընտրանքի բացակայությունը, 8.2%-ը` վստահությունը, 6.9%-ը` հավատը, 6.6%-ը` ծրագիրը, 2.7%-ը` ծանոթներին, 0.6%-ը` խորհուրդ են տալիս, 2.5%-ը դժվարացել է պատասխանել, 19.2%-ն այլ պատասխաններ են տվել:
Պատասխանելով իրենց նախընտրած տեղեկատվ ական աղբյուրների վերաբերյալ հարցին` հարցման մասնակիցների 69.5%-ը նշել է հայկական հեռուստաալիքները, ընդ որում, 47.6%-ը վստահում է այդ աղբյուրին: Հարցման մասնակիցների 37.7%-ը տեղեկատվություն է ստանում «Ֆեյսբուքից՚, սակայն այդ տեղեկատվությանը վստահում է հարցվածների ընդամենը 14.7%-ը: Հարցման մասնակիցների 28.4%-ը տեղեկատվություն է ստանում էլեկտրոնային լրատվամիջոցներից, որոնց վստահում է հարցվածների 12.3%-ը: Շրջապատից եւ ռադիոյով տեղեկատվություն է ստանում հարցվածների 8.2%-ը, սակայն շրջապատին վստահում է նրանց 3.7%-ը, իսկ ռադիոյին` 6.1%-ը: Մամուլ ընթերցում է հարցվածների 6.6%-ը, մամուլի վստահում է` 3.1% -ը: Հարցման մասնակիցների 1.3%-ը տեղեկատվություն է ստանում հանրահավաքներում, 6,7%-ը նախընտրում է այլ աղբյուրներ, 4,6%-ը դժվարացել է պատասխանել:
Պատասխանելով երկրի առջև ծառացած ամենաարդիական խնդիրների վերաբերյալ հարցին` հարցվածների 45,2%-ը նշել է գործազրկությունը, 29,6%-ը` տնտեսական վիճակը, 23,9%-ը` ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները, 23,4%-ը` ղարաբաղյան խնդիրը, 16,6%-ը` կոռուպցիան, 13,3%-ը` առողջապահության անհասանելիությունը, 11,4%-ը` արտագաղթը, 8,7%-ը` կրթության ցածր մակարդակը, 8%-ը` արտաքին քաղաքականության խնդիրները, 7,3%-ը` գնաճը, 6,5%-ը` բարձր կոմունալ ծախսերը, 4,1%-ը` մեծ հարկերը: