Արմինֆո.2018թ. նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտպանության ու ազգային անվտանգության գծով խորհրդական, անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արթուր Գումենյուկի երկկողմ առաջին հանդիպումը։
Հանդիպման սկզբում կողմերը ներկայացրել են ներքաղաքական զարգացումները՝ այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների միջև առկա փոխշահավետ հարաբերությունների զարգացման և խորացման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին Արթուր Գումենյուկը ԱԽ քարտուղարին ներկայացրել է Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը, իր հերթին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս իրավիճակը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ հանդիպումների պարբերականության շուրջ։