ԱրմԻնֆո-Turan: Նոյեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Թուրքիայի ու Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը:
Բացելով հանդիպումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն է՝ ապահովել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը, երեք երկրների կողմից իրականացվող ռազմավարական էներգետիկ նախագծերի անվտանգությունը, երեք պետությունների բանակների միջև համագործակցության խորացումը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն իր հերթին նշել է, որ երեք պետությունների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի և կշարունակվեն ամրապնդվել:
Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան նշել է, որ երեք երկրները ռազմավարական գործընկերներ են, վերջիններիս ռազմական համագործակցությունը շատ կարևոր է տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար: