Արմինֆո. Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի նկատմամբ բեմականացված դատավարսությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել է <դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու>, ինչպես նաև զինծառայող Կարեն Ղազարյանին գերեվարելու մասին (1984թ. ծնված): ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել բանակում: Այնուամենայնիվ, դա չի խանգարել Ադրբեջանին Ղազարյանին <դիվերսանտ> հայտարարել և դատավարություն սկսել: Ղազարյանի նկատմամբ դատավարությունը հարուցել է նրա հարազատների դժգոհությունը: Այդ առնչությամբ նոյեմբերի 17-18-ը Ղազարյանի հարազատները, ինչպես նաև համագյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից վերադարձնել Կարեն Ղազարյանին ադրբեջանական գերությունից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանական գերության մեջ գտնվող Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի հարազատների հետ: Նա ասել է, որ իր կինը երկու անգամ այցելել է Ղազարյանի ընտանիքին, երբեք հարցն անուշադրության չի մատնվել: <Բայց օրերս անցկացված ակցիան հարցեր են առաջացնում՝ ո՞ւմ դեմ են դրանք ուղղված: Եթե Ադրբեջանի իշխանսությունների դեմ, ի՞նչ կարիք կար փակել ճանապարհը, որի փակումն ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկն է: Եթե մեր դեմ էր ակցիան, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա ինչու է այդ դեպքում վարչապետի կինը երկու անգամ այցելում նրանց: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ավելացնի ջանքերը, բայց արդյոք այդ գործընթացը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին>,- ասել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է <բոլորը բոլորի դիմաց> փոխանակում: <Մենք պե՞տք է գնանք դրան: Հասան Հասանովի, Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ահաբեկչական ներթափանցման ժամանակ երկու մարդ է սպանվել, այդ թվում՝ 18-ամյա պատանի: Համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնել Ադրբեջանին>,- ընդգծել է Փաշինյանը: