Արմինֆո. Ներակումս քննչական մարմինները հետաքննում են քրեական գործեր, որոնք <խոստանում են> պետական գանձարան վերադարձնել 64 մլրդ դրամ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ձեռնպահ է մնացել արդեն բյուջե վերականգնված միջոցների ծավալը նշելուց՝ ասելով, որ տվյալ պահին նման տեղեկատվության չի տիրապետում: Միաժամանակ, ինչպես նշել է նա, հետհեղափոխական շրջանում միայն Պետեկամուտների կոմիտեի գծով բյուջեն համալրվել է 10 մլրդ 554 մլն դրամով: <Չարաշահումների և յուրացումների փաստերով հարուցված քրեական գործերի ավարտից հետո, ինչպես սպասվում է, կվերականգնվի 64 մլրդ դրամ>,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: