Արմինֆո.Հայաստանը և Արցախն աշխատում են ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրման շուրջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանք բավական վաղուց է տարվում: <Սակայն, առանց այդ պայմանագրի էլ Հայաստանի և Արցախի միջև պաշտպանական ոլորտում դե-ֆակտո համագործակցությունը բավական սերտ է: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ փաստաթուղթը կարող է նոր մակարդակի վրա դնել երկու երկրների միջև համագործակցությունը, բայց առանց դրա էլ մեր համագործակցությունը <չէր կաղում>>,- նշել է Բաբայանը՝ ավելացնելով, որ այդ փաստաթուղթն ավելի շուտ ռազմաքաղաքական նպատակ է հետապնդում:
Ճշգրտող հարցին, որ, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություների համաձայն, փաստաթղթում տեղ կգտնի ձևակերպում, որ <Հայաստանը կլինի ոչ միայն Արցախի տարածքների, այլ նաև այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգության երաշխավորը>, Բաբայանը նշել է, որ <<Հայաստան Արցախի անվտանգության երաշխավորն է> ձևակերպումն անհրաժեշտ է համալիր դիտարկել. այն ապրիորի նշանակում է հանրապետության թե տարածքների, թե ժողովրդի անվտանգության ապահովում>,- հավաստիացրել է Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող հերթական զորավարժություններին և Նախիջևանում նոր <նվաճումների> մասին Բաքվի հայտարարություններին՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը համոզմունք է հայտնել, որ դա ազգայնական և ռևանշիստական գաղափարների նյութականացման շարունակությունն է, ինչը հիմնարար է ադրբեջանական քաղաքականությունում:
Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Արցախի և Հայաստանի միջև կկնքվի ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր: <Մենք պետք է ունենանք փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավորե ձևակերպումը, այլ ոչ թե` «տարածքային ամբողջականության երաշխավորե, քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ>,- հայտարարել է Բալասանյանը: Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է: Բալասանյանի խոսքով, տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է: «Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված` այն որոշակիորեն հետաձգվել է: Սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մենք կունենանք այդ փաստաթուղթը>,- նշել նա: