Արմինֆո. Հայաստանի քննչական մեկուսարաններում իրավիճակն ավելի վատ է, քան Օսվենցիմում:
Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես է եկել «Ծառուկյան դաշինք՚ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյասնը` անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը: Փոփոխությունները նախատեսում են, որ դատավճռի սպասող անձանց քննչական մեկուսարաններում պահելու յուրաքանչյուր օրը սահմանվի 1,5 օր, և դրանց միագումարը հանվի պատժաչափից: Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ մինչև 2003 թիվն այդ դրույթը եղել է ՔՕ-ում, սակայն անհասկանալի պատճառներով հանվել է:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե «Նուբարաշեն՚ ՔԿՀ քննչական մեկուսարանի համեմատ Օսվենցիմն առողջարան է: Պատգամավորի հավաստմամբ, այդ մեկուսարանում մարդիկ, նույնիսկ, քնում են հերթով: Նա ընդգծել է, որ ներկայացված փաստաթուղթը նաև մարդասիրական բնույթի է: ԱԽ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հիշեցրել է, որ օրինագծի շուրջ քվեարկությունը կկայանա նոյեմբերի 16-ին: