Արմինֆո. Հայաստանի ուսանողներն իրավունք կունենան ուսման վարձը երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարել տարաժամկետ: Երկրի խորհրդարանը նոյեմբերի 15-ին կայացած լիագումար նիստում քննարկեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը, ով ներկայացրեց «Կրթության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ փոփոխությունները:
Պատգամավորի խոսքերով, օրինագիծը մասնավորապես առաջարկում է բուհերի ուսանողներին թույլատրել ուսման վարձը վճարել ամսական կտրվախքով: Ներկայումս բուհերը պահանջում են ուսման վարձը վճարել ուսումնական տարվա սկզբից, կամ, ուսանողի դիմումով`կիսամյակի կտրվածքով, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում ուսանողների և նրանց ծնողների համար: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Տիգրան Ուրիխանյանը, ոչ ոք չի արգելում ուսանողներին և նրանց ծնողներին ուսման վարձն ամբողջությամբ վճարել տարվա սկզբին:
Միևնույն ժամանակ, ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: Սակայն, ըստ փոխնախարարի, օրենքի ընդունմամբ կառաջանան հաշվապահական խնդիրներ, բայց դրանք լուծելի են:
Նշենք, որ օրինագծի քվեարկությունը սպասվում է նոյեմբերի 16-ին: