Arminfo.info



 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 16:13

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Արմինֆո. Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստները բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանին

"Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ ուղղված առաջին նամակը Դուք վերահասցեագրել էիք ՀՀ մշակույթի նախարարությանը, այսինքն այն գերատեսչություն, որի ավերիչ գործունեությունից մենք այս պահին ստիպված ենք պաշտպանել մեր ազգային հարստությունը՝ Քարահունջը:

Որքանո՞վ է օրինաչափ, որ քաղաքացիները, իրենց գործերը մի կողմ դրած ամիսներ շարունակ պետք է պայքարեն մի կողմից ավերողների, մյուս կողմից՝ պաշտոնյաների դեմ՝ հանուն ազգային և միջազգային արժեքների պահպանության, երբ ամեն մի օրը նոր վնասներ է բերում ճանաչված հնավայրին: Տարօրինակ է, որ այդ պայքարը ստիպված ես մղել ոչ թե թշնամու դեմ՝ ռազմա­ճակատում կամ դիվանագիտական հարթակներում, այլ քո իսկ ժողովրդի ներկայա­ցուցիչների դեմ, ավելին՝ այն պաշտոնյաների դեմ, ում ուղղակի պարտականությունն է այդ արժեքների պահպանությունը: Ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ:  

Այս պահին Քարահունջ աստղադիտարանի շուրջ ստեղծվել է տասնյակ հազարավոր անհատներից և տարբեր կազմակերպություններից միավորված քաղաքացիական շարժում, որն այս հարցով պայքարի է դուրս եկել և գնալու է  մինչև վերջ, մինչև Քարահունջի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ ողջամիտ որոշումների ընդունումը: Ուստի Ձեր պատասխանից է կախված՝ այս հարցի լուծումը կստանանք պաշտոնական ճանապարհով, ինչպես դա տեղի է ունենում իրավական երկրներում, թե փողոցային ընդվզման և ժողովրդական հուզումների ուղիով, որի մասնակիցը եղանք վերջին շրջանում: Մեզ բոլորիս համար ավելի շահեկան պետք է լինի կարծել, որ խաղաղ անհնազանդությամբ պայքարի փուլն ավարտվել է, և եկել է ցանկացած հարցի կաբինետային լուծումների ժամանակաշրջանը, եթե, իհարկե, ոլորտները կառավարվում են սրտացավ մարդկանց կողմից, բայց ըստ ամենայնի պարզել ենք, որ  մշակույթի ոլորտը հաստատ դրանցից չէ: Հավատացած ենք, որ Դուք չափազանց մեծ բեռնվածութ­յուններ ունեք երկրի կառավարման ոլորտում, սակայն ո՛չ մեզ, ո՛չ Ձեզ այլևս չի կարելի հապաղել Քարահունջի  հարցում, քանի որ հնավայրի ավերումն այնպիսի արագությամբ է տեղի ունենում սևեռուն գաղափարներով կառավարվող որոշ մոլագարների կողմից, որ շուտով այլևս պաշտպանելու բան էլ չենք ունենա:

Պարոն վարչապետ, հուսով ենք՝ կցուցաբերվի քաղաքացիական հստակ դիրքորոշում և  մեղավորները կպատժվեն այս պահին գոնե այնքանով, որ նրանք կզրկվեն հետագա ավերածություններ գործելու հնարավորություններից, ապա՝ պատասխանատվության  կենթարկվեն: Ուստի Ձեզ ենք ներկայացնում Քարահունջ աստղադիտարանի պահպանման քաղաքացիական շարժման մասնակիցների պահանջները:

1.  Մեգալիթների հիմքերի մոտ փորածը (այս պահանջը արդեն կատարվել է), ինչպես նաև դրանց ողջ երկայնքով անցնող «խրամատները»  անհապաղ բերել սկզբնական (ծածկված) տեսքին, ինչպես պահանջվում է պեղումներն ավարտելուց հետո, քանի որ որպես Քարահունջի աստղադիտարան, մեգալիթները գիտնականներին հարկավոր են կանգնած վիճակում, և նրանց,  նույնիսկ փոքր-ինչ շեղումը, վտանգներ ունի աստղագիտական կոնկրետ հանգամանքների փչացման առումով: 

2.  Զրկել հնագետ Աշոտ Փիլիպոսյանին Քարահունջի տարածքում որևէ նպատակով պեղումներ իրականացնելու արտոնագրից (բաց թերթիկ), քանզի նա՝

- ի սկզբանե, մինչև պեղումներ իրականացնելը 2013 թ., դեմ լինելով ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից առաջադրված, և համաշխարհային հեղինակություն հանդիսացող մի շարք ճանաչված արտասահմանյան հնեաաստղագետների կողմից հաստատված Քարահունջի աստղադի­տարան լինելու տեսությանը և օգտվելով ակադեմիկոսի մահվան փաստից ու լինելով պատմաբան՝ ձեռք է բերել հնավայրը «պեղելու» բազմամյա իրավունք, և հետևողականորեն «թուլացնում է» հնավայրի աստղադիտարանային արժեքը: 

- պեղումներն իրականացնում է բարբարոսաբար և բացահայ­տորեն խախտելով հնագիտական ժառանգության պահպանման մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայ­ման, նորոգման, վերա­կանգն­ման, և օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման  մի շարք առանցքային կետեր, ինչը բերում է առնվազն 7500 տարի գոյություն ունեցող հնագույն աստղադիտարանի անաղարտության խաթարմանը և արժեզրկամանը որպես այդպիսին:

- իրականացնում է հակահայկական և հակամշակութային գործունեություն՝ միտված հայկական պատմությունը, պատմական և գիտական հուշարձանները հեղինա­կա­­զրկե­լուն, քանզի գերեզման ունի ամեն մի փոքր ավան, իսկ այդպիսի վաղեմություն ունեցող աստղադիտարան ունի միայն ՀՀ հպարտ հայ ժողովուրդը,

- միտումնավոր ակնհայտ տեղաշարժեր է կատարում և հետագա «ինքնուրույն» տեղաշարժման վտանգներ է ստեղծում Քարահունջի մենհիրների համար և որպես ակադեմիկոս Պ.Հերունու տեսության մոլի հակառակորդ հետևողական փորձում է թուլացնել Քարահունջի աստղադիտարան լինելու ապացույցներ պարունակող հանգամանքնները: 

 - Ակադեմիկոս Պարիս Հերունու՝ հնաաստղագի­տության համար միանգամայն ընդունելի, գիտականորեն խաչա­ձև­վող տեսություններով փաստարկված և հիմնավորա­պես ապացուցված գիտական դրույթի նկատմամբ Ա.Փիլիպոսյանը իր բանավոր կամ գրավոր ամեն մի ելույթում հայոց լեզվի ամենացածր տիրա­պետման և գիտական խոսքին ոչ հարիր տերմինաբանական և շարահյուսական մակարդակով թույլ է տալիս՝ ա/ անար­գական արտահայտություններ՝ ակադեմիկոս Հերունու, նրա տեսակետը պաշտպանող համաշխար­հային գիտական հեղինակությունների և նրանց ապացուցված դրույթի հասցե­ին («հորջորջում էր աստղադիտարան», «ակադեմիկոսը իր ձեռքի տակ չի ունեցել ոչ մի գիտական հիմք», դրանով կասկածի տակ դնելով Հերունու գիտական կոմպետեն­տութ­յունը), բ/ պայծառ հեղինակության տեր աշխարհահռչակ գինականին վերագրում է գիտնականին ոչ հարիր արարքներ՝ իբր տասնյակ տոննա կշիռ ունեցող շուրջ 240 մեգալիթների «նպատակահարմար տեղափոխություններ» է կատարել տեղանքն իր տեսությանը հարմարեցնելու համար, մինչդեռ իրականում ինքն է զբաղվել այդ ամենով՝ տեղանքը այդ տեսությանը անհամապատասխան դարձնելու նպատակով:

- Լինելով պատմաբան՝ խառնվել է հնաաստղագիտության համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների բանավեճին և իրեն թույլ է տալիս տեսակետներ արտահայտել մի ոլորտում, ուր գիտության մեջ ամենահանդուգն տգետն անգամ չէր համարձակվի ոտք դնել, քանի որ գործը պահանջում է մի շարք գիտությունների բարձրակարգ իմացություն և գործառնությունների փորձ: Իսկ ինքը, բնականաբար հեռու գտնվելով այդ բոլորից՝ անգամ նույնիսկ մասնագետների հետ չխորհրդակցելով, ամեն մի հրապարակային և դիպվածային ելույթում անհարգալից մեկնաբանություններ է թույլ տալիս ակադեմիկոս Պարիս Հերունու և նրա աշխատությունների հասցեին՝ չներկայացնելով ոչ մի գիտական հակափաստարկ վերջինիս ապացույցները հերքելու համար (եթե հաշվի առնենք նրա այն պնդումը, որ ոչ մի խողովակ՝ այսինքն աստղադիտակ, ինքը չի հայտնաբերել):

- իր պեղումների բերումով անընդհատ գտնվելով այդ տարածքում խոչնդոտում է տուրիստական հոսքին դեպի Քարահունջ՝ կոպտորեն միջամտում է զբոսավարների խոսքին և տուրիստական խմբերի առջև պնդում, որ Քարահունջը աստղադիրատան չէ, այլ ընդամենը դամբարանադաշտ:

3. Սկսել հետաքննություն Աշոտ Փիլիպոսյանի մեթոդական, վնասարարական, ֆինանսական և գիտական չարաշահումների վերաբերյալ: Այդ ամենին տալ իրավական և գիտական գնահատական և կիրառել համապատասխան պատժամիջոցներ։

4. Դադարեցնել Քարահունջի պեղումները, փոխանցելով հուշարձանը հաջորդ սերունդներին, մինչ այդ տարածքի աստղադիտական հնարավորությունների լիովին հետազոտվելը, ժամանակակից տեխնիկայով ու արտա­սահ­մանյան մասնագերների ներկայությամբ։

5. Ազատել պաշտոնից մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին, որովհետև նա.

- չի տիրապետում մշակութաբանին անհրաժեշտ հմտություններին,

- կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

 - չարաշահել է իր պաշտոնական դիրքը՝ ներքևից եկող առողջ քննադատությունը ճնշելով   և բոլոր շահագրգիռ ուժերին հրապարակայնորեն «Սադրիչներ»  անվանելով:

5. Փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրապարակայնորեն պետք է ներողություն խնդրի իր ազգային պատմության և մշակույթի համար պայքարող հասարակությունից առ այն, որ անվանել է նրանց "գերազգայնական տգետներ":

6.  Հեռացնել Քարահունջի արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին այդ կարևոր պաշտոնից, քանի որ նա՝

- երեք ամիս շարունակ կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

- մասսաներ հավաքելով իրականացնում է սնոտիապաշտական տարօրինակ ծիսակատարություններ, ինչպես՝ իր թաղման ծեսը, մերկ կանանց մասնակցությամբ միջոցառումներ, ֆոտոսեսիաներ՝ Քարահունջում, Ուխտասարում և հարակից տարածքներում, ինչը անթույլատրելի է հայ  մարդու համար սրբավայր համարվող տեղում:

- չլինելով գիտնական և ոչ մի առնչություն չունենալով քննարկվող հարցերի հետ՝ ամենուրեք քարոզում է, որ Քարահունջը աստղադիտարան չէ ու երբեք էլ չի եղել,

- Քարահունջի մեգալիթներից ոչ հեռու քարերից կառուցել է անհասկանալի շրջան՝ անվանելով դա արտ-ստուդիա, որը շեղում է ճանապարից եկող տուրիստներին՝ ստեղծելով տպավորություն, որ հենց դա է Քարահունջը: Եվ ընդհանրապես վերաբերվում է այդ վայրին որպես իր սեփականություն՝ անելով այնտեղ ինչ որ ցանկանում է:

7. Վերադարձնել հուշարձանին իր նախկին անվանումը և կոչել այն «Քարահունջ աստղադիտարան ազգային գիտական և պատմամշակութային արգելոց» և այնտեղ ամրացնել հնավայրի իսկական գիտական մեկնաբանություն և ոչ թե նշել որպես թուրքական «Ղոշուն դաշ»-ի հայերեն թարգմանության արդյունք պրոպագանդող  հուշատախտակ:

8. Ներկայացնել դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Քարաhունջ համալիրը ընդգրկելու վերաբերյալ, որպես ազգային և միջազգային եզակի արժեք ունեցող պատմամշակութային և գիտական հուշարձան՝ Սթոունհենջի, Քալենիշի, Քարնակիի և այլ աստղադիտարանների հետևությամբ:

9. Հետագայում հուշարձանը ցանկապատել, կազմակերպել պահակային ծառայություն, ստեղծել համապատասխան ինֆրաստրուկտուրա և պետականորեն պատասխանա­տ­վութ­յուն կրել դրա պահպանության համար:"

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Marina Airapetian
Правительству Армении срочно принять меры для сохранения неоценимого наследия

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով