Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Հասանովը հանդիպման ընթացքում նշել է, որ բանակցային գործընթացը մինչ օրս անարդյունք է մնում:
Միաժամանակ նա շտապել է մեղադրել Հայաստանին ապակառուցողական դիրքորոշման մեջ, ինչն իր հերթին խոչընդոտում է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռբերմանը: <Հակամարտության շուտափույթ լուծման համար Հայաստանը, հետևելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերի իր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական տարածքներից>,- հավաստիացրել է նա:
Քլաարն իր հերթին, նշելով հակամարտության շուտափույթ և խաղաղ լուծման կարևորությունը Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության պահովման համար, ընդգծել է, որ ԵՄ-ն այդ ուղղությամբ բանակցությունների շարունակման կողմնակից է: