Արմինֆո. Հայաստանում վաճառվող բոլոր դեղերն արդյունավետության առումով կասկած չեն հարուցում, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ Հայաստանում դեղերն անորակ են:
<Ուղղակի պետք է գնել դրանք հավաստգրված դեղատներից: Ես դեղեր եմ գնում միայն Երևանում, և դրանք բավական որակյալ են>,- ընդգծել է Թորոսյանը: Նա նաև նշել է, որ բողոքներ են ստացվել որոշ տեղատներում կեղծ դեղերի վաճառքի մասին, և այժմ պարզվում են, թե որոնք են այդ դեղատները: Թորոսյանը նշել է, որ Առողջապահության պետական տեսչությունը և Առողջապահության նախարարությունն իրականացնում են ներմուծվող դեղերի իսկության ստուգումներ, և դրանց վաճառքը դեղատներում թույլատրվում է միայն այն դեպքում, եթե համապատասխանում են ստանդարտին: