Արմինֆո.Բժիշկների աշխատավարձի բարձրացումը կապված է առողջապահության ոլորտը ստվերից դուրս բերելու ձգտմամբ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
<Անշուշտ, դա կհանգեցնի նաև բժշկական ծառայությունների մատուցման մակարդակի և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ոլորտից որակյալ կադրերի արտահոսքի նվազման>,- հայտարարել է նա:
Նշենք, որ 2019 թ. բյուջեի նախագծի համաձայն, պոլիկլինիկաններում բժիշկների աշխատավարձը 178 հազար դրամից կբարձրանա մինչև 240 հազար դրամ, իսկ բուժքույրերինը՝ 80 հազար դրամից մինչև 120 հազար դրամ: Պետական բուժհիմնարկներում աշխատող հիվանդանոցային բժիշկների աշխատավարձը կախված կլինի պետպատվերի ծավալներից, իսկ մասնավոր կլինկաներում կորոշվի վերջիններիս սեփականատերերի կողմից: