Արմինֆո. ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու դեկտեմբերի ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` վերստին հաստատելով համասնական ցուցակը գլխավորելու իր մտադրությունը:
Խոսելով ընտրություններում ԲՀԿ հնարավորությունների մասին` նա հայտարարել է, որ ամեն բան կախված է ժողովրդի կամքից: «Մենք ընտրողին կներկայացնենք մեր ծրագիրը, որքանով նրանք մեզ կվստահեն, այդքանով մենք կկատարենք մեր խոստումները՚, - նշել է գործարարը` չբացառելով կուսակցության ցուցակում գործարարների ներառելու հնարավորությունը:
Ծառուկյանը նաև խոստովանել է, որ միանձնյա է կազմում կուսակցության համամասնական ցուցակը, որում փորձառու գործիչներից բացի կլինեն նաև նոր դեմքեր: Նրա ասելով, մարզերում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն, հիմնականում, նույն թեկնածուները, իսկ Երևանի պարագայում` «դեռ մտածում է՚: ԲՀԿ ղեկավարը նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ին լուրջ մրցակից չի համարում առաջիկա ընտրություններում:
Նա վերահաստատել է Նիկոլ Փաշինյանին իր անվերապահ աջակցությունը, այդուհանդերձ, ներդրումներ իրագործելու առումով տեսնելով տարբերություն այն բանում, թե արդյոք ինքը, պարզապես, իշխանությունների կողմնակից է կամ որոշումներ կայացնող: Ծառուկյանը դժվարացել է ասել` արդյոք ընտրություններից հետո ԲՀԿ-ն կլինի կառավարող թե ընդդիմադիր ուժ: «Որն անհրաժեշտ լինի, այն էլ լինենք: Մենք պայքարում ենք ոչ թե հանուն աթոռի, այլ հանուն երկրի բարգավաճման՚, - հավաստիացրել է ԲՀԿ առաջնորդը: