Արմինֆո. Ռուսաստանում դատապարտված եւ պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն՚ ՔԿՀ-ից։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: 2017 թվականի հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար: