Արմինֆո.«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ազգագրագետ, պրոֆեսոր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը:
Այդ մասին հայտնի է դարձել այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում: Ինչպես ասվում Մատենադարանի հաղորդագրությունում, վարչապետի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը:
Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը: Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են միջազգային համբավ ունեցող նարեկացիագետներ Ժան-Պիեռ Մահեն, Թեո Մաարտըն վան Լինտը, Ռոբերտա Էրվինը, Գրիգոր Պըլտյանը և ուրիշներ: Գիտաժողովի ավարտին տեղի կունենա գրքերի շնորհանդես, այդ թվում՝ կներկայացվի Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի վերջերս հրատարակված հոլանդերեն թարգմանությունը: